Մարաշի երկրաշարժից հետո Ստամբուլի քաղաքապետարանը աշխատանքներ է իրականացնում հնարավոր երկրաշարժի դեպքում քաղաքացիների կորուստները նվազագույնի հասցնելու համար։
Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետարանը հայտնել է, որ արագ ուսումնասիրման արդյունքում հայտնի է դարձել, որ թեթեւ երկրաշարժից Ստամբուլում 318 շենք միանգամից կփլվի։
Ստամբուլի քաղաքային իշխանությունները նախատեսել են իրազեկել քաղաքացիներին հնարավոր երկրաշարժի դեպքում կատարվելիք քայլերի մասին։
0Comments