Կաբարդինո-Բալկարիայի Բաքսայի շրջանում 128 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի Գինեսի ռեկորդների գրքի վարկածով երկրի ամենածեր բնակիչը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով շրջանային ղեկավար մարմնին:
Հաղորդվում է, որ բնակչուհու անունը Շաովա Նանու Ցուկովնա է: 2017-ին նրան ներառել էին ՌԴ Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ՌԴ ամենածեր բնակիչ:
Այդ ժամանակ երկրի Ռեկորդների գրքի խմբագիր Ստանիսլավ Կոնենկոն հանդիպել էր երկարակյացի հետ եւ ամենածեր ռուսաստանցու կոչումը հաստատող հավաստագիր հանձնել: Նա նաեւ հայտարարել էր, որ կինը տարիքով ռեկորդակիր է ոչ միայն երկրում, այլեւ աշխարհում:
Նշվում է, որ Նանու Ցուկովնան ունեցել է 8 երեխա, 19 թոռ, 33 ծոռ և 7 ծոռնորդի, ընդհանուր 67 մարդ:
0Comments