Զինվորը տնակի ու վրանի մեջ է, որովհետև զորանոցը ծախել ու կերել եք. Գևորգ Պապոյան

Մանրամասներ

«Պատկերացրեք՝ ինչպիսի ոռնոց կբարձրացնեին վարձու լրագրողները, քաղաքագետները, խմբագիրները, գրչակները, եթե հանկարծ պարզվեր, որ այսօր որևէ զորամաս փակվում է կամ վաճառվում: Այդ նույն շրջանակներն այսօր սոցցանցերում գցում են տնակի նկար ու ասում՝ մեր զինվորն ինչո՞ւ է այսօր տնակի կամ վրանի մեջ: Տնակի ու վրանի մեջ է, որովհետև զորանոցը ծախել ու կերել եք: Եթե չծախեիք, չուտեիք, այսպես չէր լինի»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազն ԱԺ-ում ներկայացնում է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

«Ասում եք՝ 20 տարվա մեր մարտունակ բանակը… տե՞նց եք մարտունակ բանակ պահել: Այս ամեն ինչը եղել է հետևյալ տրամաբանությունից, որ՝ «մեր դեմ խաղ չկա, ինչ ուզենք կանենք»: Եվ երբևէ այս մարդիկ չեն պատկերացրել, որ գալու է պատասխան տալու ժամանակը»,- շարունակել է Պապոյանը: