Ես որբի գլուխ չեմ, որ երբ ուզեք խուզեք․ Խորեն Լևոնյանի և Իշխան Ղարիբյանի տեսահոլովակը` Հայաստանում տիրող իրականության մասին. VIDEO

Մանրամասներ
live24-ը ներկայացնում է

Հայրենիքը սիրելու, չհանձնվելու և «չխուզելու» մասին նոր երգ ու տեսահոլովակ Խորեն Լևոնյանի և Իշխան Ղարիբյանի կատարմամբ։

«Հայրենիքս մի թաս ջուր չէ, որ խմես կամ չխմես։ Հայրենիքս՝ դա կոշիկ չէ, որ փոշին մաքրես հագնես։ Հայրենիքս վերարկու չէ, ցուրտ օրերդ տաքացնես։ Հայրենիքս լույսի լար չէ, անջատես մթում թողնես․․․ Հայրենիքս անսահման չէ, որ մի մասն էլ վաճառես»։

Երգը հեղինակել են Իշխան Ղարիբյանը, Խորեն Լևոնյանն ու Տիգրան Աթայանը։ 

«Էս երկիրը որբի գլուխ չի, որ ով ուզի, երբ ուզի խուզի»,-Instagram-ում երգի մասին հրապարակումը Խորեն Լևոնյանը մակագրել է Վազգեն Սարգսյանի խոսքերով։