Ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթի նոր՝ ME! Երգի տեսահոլովակը YouTube-ում մեկ օրում մոտ 57 մլն դիտում է ունեցել, իսկ ներկա պահին արդեն 68 մլն դիտում ունի, գրում է Hollywood Reporter-ը:
Հարթակը նշում է, որ սա երգչուհու երաժշտական կարիերայում առաջին նմանատիպ հաջողությունը չէ: Նրա վերջին՝ Reputation ալբոմը, թողարկումից հետո 4 օրվա ընթացքում վաճառվել է ավելի քան 1 մլն օրինակով՝ 2017թ.-ին ամենավաճառված ալբոմը դառնալով:
Հայտնի է, որ նախկինում Youtube-ում դիտումների առումով ռեկորդը պատկանել է երգչուհի Արիանա Գրանդեին, որի Thank U, Next երգի տեսահոլովակը հրապարակման առաջին 24 ժամվա ընթացքում 55,4 մլն դիտում էր ունեցել։ Հետագայում այս տեսահոլովակին գերազանցել էին կորեական Blackpink և BTS խմբերը՝ համապատասխանաբար 56.7 մլն և 74.6 մլն դիտումով:
Սվիֆթի նոր սինգլը կընդգրկվի նրա 7-րդ ձայնասկավառակի մեջ, որի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ:
0Comments