Քանյե Ուեսթը գրանցել է Sunday Service առեւտրային նշանը Mascotte Holdings Inc. ընկերութան կազմում, ուր ձեւակերպված է նրա ամբողջ ինտելեկտուալ սեփականությունը, հայտնում է WWD պորտալը։ Ըստ ԱՄՆ պատենտների եւ ապրանքանիշերի գրանցման գերատեսչության տվյալների՝ առեւտրային նշանը պատկանում է «հագուստ, զգեստներ, կոշիկներ, գլխազարդներ, բաճկոններ, տնային հագուստ, շարֆեր, վերնաշապիկներ, գուլպաներ եւ տոպեր» կատեգորիային։
Sunday Service-ը («Կիրակնօրյա ժամերգություն») համերգների շարք է, որոնք Ուեսթն ընկերների հետ կազմապերկում է կիրակի օրերին։ Դրանք նման են ԱՄՆ-ում հայտնի եկեղեցական կիրակնօրյա ժամերգություններին, միայն թե երգչախումբը հոգեւոր երգերի ձեւաչափով կատարում է Քանյեի եւ այլ երաժիշտների հայտնի երգերը։
Քանյեի առաջին ապրանքանիշը՝ Yeezy-ն, թողարկվել է 2015թ.-ին Adidas-ի հետ համագործակցության արդյունքում, հետագայում զարգացել է լիարժեք հավաքածուների աստիճանի։
0Comments