HBO-ն հրապարակել է «Նոր Պապը» հեռուստասերիալի նոր եթերաշրջանի թիզերը: Սերիալում նկարահանվել են Ջուդ Լոուն, Ջոն Մալկովիչը, իսկ ռեժիսորը Պաոլո Սորենտինոն է:
Սցենարի համաձայն, Հռոմի Պապ է դառնում Հովհաննես Պողոս III-ը, ում մարմնավորում է Ջոն Մալկովիչը: Չնայած «Երիտասարդ Պապը» եթերաշրջանի վերջին սերիայից այդպես էլ պարզ չի դառնում՝ մահանո՞ւմ է Պի XXI-ը (Ջուդ Լոու), թե՝ ոչ:
Հավելենք, որ սերիալի նոր եթերաշրջանի վրա ռեժիսորը սկսել է աշխատել 2017 թվականից: Նկարահանումներն իրականացվել են Հռոմում, Վենետիկում, Վատիկանում: Այս եթերաշրջանը բաղկացած է լինելու 8 մասից:
Սերիալում հնարավոր կլինի նաև հետևել Շերոն Սթոունի և Մերլին Մենսոնի խաղին:
0Comments