Արսեն Սաֆարյանը նորություն ունի։ Երգիչը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Այս աղջիկը ով է» երգի հիման վրա։ Երաժշտությունը եւ խոսքերը հեղինակել է Րաֆֆի Ալթունյանը, երաժշտական պրոդյուսեր՝ Մարտինի Միրզոյան։
Արսեն Սաֆարյանի նոր երգը հիթային է, պարային է ու գունավոր նաեւ տեսահոլովակը, որի ռեժիսորը Վազգեն Ծատինյանն է։ Դատելով մեկնաբանություններից՝ երգչի հետեւորդները վաղուց էին նրանից նոր կատարում սպասում։
Նրա վերջին տեսահոլովակը լիրիկական էր՝ «Ձյուն» երգի հիման վրա։ Այն թողարկվել էր 6 ամիս առաջ։
0Comments