Ջենիֆեր Լոպեսը կանի ամեն ինչ, որպեսզի փրկի իր դստերը Netflix-ի առաջիկա «Մայրը» մարտաֆիլմում: Լոպեսը մարմնավորում է զինվորական պատրաստվածություն անցած մարդասպանի, ով գործարք է կնքում ՀԴԲ-ի հետ, որը թույլ է տալիս նրան թաքնվել Ալյասկայի անապատում, բայց միեւնույն ժամանակ ստիպում է նրան հրաժարվել դստերից:
Տարիներ անց, երբ առեւանգում են դստերը, ում նա երբեք չի հանդիպել, ստիպված է լինում դուրս գալ թաքստոցից եւ որսալ դստերն առեւանգողներին։
Netflix-ը հրապարակել է ֆիլմի թրեյլերը, որի պրեմիերան տեղի կունենա մայիսի 12-ին։
0Comments