Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-19-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ կենտրոնի` դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։
Դեկտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները` մինչև 25-30մ/վրկ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում 15-20մ/վրկ։ Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +3–ից +5–ի, իսկ գիշերը` 8–ից +2–ի սահմաններում։
0Comments