Երեքի նպատակն է՝ Հայաստանը զրկել Սյունիքից, երեքն են՝ Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը․ Դավիթ Շահնազարյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

«Այն Մերձավոր Արևելքը, որ եղել է երկու կամ երեք շաբաթ առաջ, չկա․ թե ինչ Մերձավոր Արևելք կլինի հիմա՝ ոչ մեկը չգիտի»։

Այսպիսի տեսակետ հայտնեց Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը՝ «Ա1+»-ի եթերում։

Նա ասաց, որ ամբողջ աշխարհում բոլոր փորձագետները նշում են Սիրիայում տեղի ունեցած դեպքերի պատճառները։ Դրանցից առաջինն այն է, որ էապես թուլացավ «Համաս»-ը, որը կարևորագույն գործոն էր, ինչի հետևանքով Իրանի ստեղծած դիմադրության առանցքը կարծես արդեն չկա։

«Իսրայելը մոտ 400 ք/կմ արդեն Սիրիայի տարածքում՝ է Դամասկոսից մոտ 20 կմ հեռավորության վրա, ոչնչացրել է և շարունակում է ոչնչացնել Սիրիայի ռազմական և արդյունաբերական բոլոր ենթակառուցվածքները»,- արձանագրեց Շահնազարյանը։

Նա նշեց, որ Սիրիայում գործող խմբերի վրա Թուրքիան ունի մեծ ազդեցություն, սա Թուրքիայի օպերացիան էր, և որ այս ամենը համաձայնցված էր Միացյալ Նահանգների հետ՝ որևէ կասկած գոյություն չունի, առնվազն տեղյակ էին եվրոպական մի քանի երկրներ։

«Հայաստանն ընկել է գիշատիչների միջև, որոնք նույն շահերն ունեն», - ասաց Շահնազարյանը։

«Երեքի նպատակն է՝ Հայաստանը զրկել Սյունիքից՝ միջանցքի անվան տակ, երեքն են՝ Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը»,- հավելեց նա։