Թինա Կանդելակին հրապարակել է «Ճերմակ գիշեր» հայտնի երգի հայերեն տարբերակը՝ Սերգեյ Լազարևի կատարմամբ։
«Ընկերներ, հիշու՞մ եք «Ճերմակ գիշեր» հիանալի երգը, որը մի շարք մեկնաբանությունների ենթարկվեց և նորից լեգենդ դարձավ «Տղայի խոսքը» («Слово пацана») սերիալի շնորհիվ։
Ինձ թվում էր, որ կանգ առնելու կարիք չկա ու անպայման պետք է հնչի նաև հայերեն։ Ինչո՞ւ։ Մի հարցրեք։ Որոշեցինք՝ արեցինք»,– գրել է հայկական արմատներով հեռուստահաղորդավարուհին:
«Սիրելի հայեր, ամեն ինչ ձեզ համար է» ,– հավելել է նա։
Կանդելակին նաև կոչ է արել երգն ուղարկել Քիմ Քարդաշյանին՝ այն «վիրուսային» դարձնելու համար։
0Comments