Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի ֆիլմն արդեն ճանաչվել է պատմության մեջ լավագույն կինոկոմիքսը:
International Movie Database (IMDb) կայքում Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմը Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ, որը նկարահանվել է Բեթմենի հետ պայքարի մեջ մտած կոմիկի դերում, արդեն գնահատվել է 9.6 միավոր՝ 10 հնարավորից:
Կայքի համաձայն, ֆիլմն առաջ է անցել Քրիսթոֆեր Նոլանի «Սև ասպետից», որը 9 միավոր է հավաքել IMDb-ում: Ավելին, «Ջոկերն» առաջ է անցել նաև ամենամեծ հասույթ ունեցող «Վրիժառուները. Վերջաբան» ֆիլմից, որը գնահատվել է 8.6 միավոր:
Օգոստոսի 28-ին համացանցում հրապարակվել է «Ջոկերի» եզրափակիչ թրեյլերը, իսկ համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել օգոստոսի 31-ին Վենետիկի փառատոնում: Ֆիլմի ցուցարդությունն աժիոտաժ և մեծ հերթեր է առաջացրել:
Հատկապես քննադատների մեծ գնահատանքին է արժանացել Խոակին Ֆենիքսի խաղը գլխավոր դերում: Ֆիլմում նկարահանվել է նաև Ռոբերտ դե Նիրոն:
Ֆիլմը պատմում է Բեթմենի հակառակորդ Արթուր Ֆլեքի մասին, որը տառապում է մենթալ խնդիրներից և ընտանեկան անախորժություններից և որից հասարակությունը երես է թեքել:
0Comments