Սիրուշոն ներկայացրել է My Bad երգի ամբողջական տարբերակը: Այն արդեն հասանելի է երաժշտական բոլոր հարթակներում, այդ թվում՝ YouTube-ում:
Երգը լիլիրիկական ստեղծագործություն է սիրո մեջ վստահության, բայց չարդարացված սպասելիքների, նվիրվելու, բայց փոխարենը՝ վատ վերաբերմունքի արժանանալու մասին:
Երգը անգլերեն է, բայց օգտագործված են նաեւ հայերեն տողեր.
«My bad, որ քեզ լսեցի: My bad, որ հավատացի, քեզ հասկանալ փորձեցի․․․»,-ասվում է կրկներգում:
0Comments