Կինեմատոգրաֆիայի սիրահարները քննարկում են երկու նոր ֆիլմ։ Առաջինը «El Camino: A Breaking Bad Movie»-ն է։ Այսպես է հնչում նոր ֆիլմի անվանումը, որը պատմության ընթացքում լավագույն սերիալիներից մեկի՝ «Breaking Bad»-ի շարունակությունն է։
Օրերս թողարկվել է դրա թրեյլերը, որից առայժմ քիչ բան է պարզ դառնում։ Ջեսի Փինքմանը կրկին խաղում է, թեեւ անձամբ նրան ցույց չեն տվել։ Իսկ ամենակարեւորն այն է, որ պատմությունն իր շարունակությունն է ստացել բնօրինակ սերիալի ստեղծող Վինս Գիլիգանի ղեկավարության ներքո։
Եվս մեկ համաշխարհային պրեմիերա. «101 դալմատիններ»-ի պրիկվել «Կրուելա»-ի պրեմիերան նախատեսված է 2021թ.-ի մայիսին, նկարահանումները դեռ ավարտված են (դրանք ամբողջ թափով շարունակվում են Լոնդոնում), սակայն Disney ստուդիային դա չի խանգարել ներկայացնել ֆիլմի առաջին կադրը։
Պրոմո հոլովակում պատկերված էր նախագծի գլխավոր հերոսուհին՝ Կրուելա Դե Վիլը Էմմա Սթոունի կատարմամբ։ Նրան ընկերակցում են օգնականներ Ջասփերը (Ջոել Ֆրայ) եւ Հորասը (Փոլ Ուոլտեր Հաուզեր), ինչպես նաեւ շները։ Ֆիլմի գործողությունները զարգանում են 70-ականներին, երբ Կրուելա Դե Վիլը դեռ Լոնդոնի սովորական բնակչուհի էր՝ Էստելան, որը չէր ցանկանում իր համար մուշտակներ կարել հազվագյուտ կենդանիների եւ գեղեցիկ շների մորթուց։ Հենց այդ ժամանակ է նա ծանոթանում մարդու հետ, որն առհավետ փոխում է թե նրան, թե նրա կյանքը։ Նախագծի ռեժիսորը Քրեյգ Գիլեսփին է՝ «Տոնյան ընդդեմ բոլորի» կատակերգության ռեժիսորը։
0Comments