Բրիտանական հանրահայտ Queen խմբի Bohemian Rhapsody երգի տեսահոլովակը YouTube-ի պաշտոնական ալիքում հավաքել է ավելի քան մեկ միլիարդ դիտում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ սա ռեկորդ է մինչ 1990-ականները ձայնագրված տեսահոլովակների համար:
Երաժիշտները շնորհակալություն են հայտնել իրենց երկրպագուներին աջակցության համար և որոշել են իրադարձությունը նշել երեք նոր երաժշտական տեսահոլովակների նկարահանմամբ:
Queen-ի գործող անդամներ Բրայան Մեյն ու Ռոջեր Թեյլորը բոլոր ցանկացողներին առաջարկել են մասնակցել նկարահանումներին: Այդ ամենն իրականացնելու համար նրանք You Are the Champions անվանումով մրցույթ են կազմակերպել, գրում է tert.am:
«Եթե դուք երաժիշտ եք, երգիչ, պարող, նկարիչ կամ պարզապես ուզում եք զվարճանալ։ Այցելե՛ք youarethechampions.com՝ ավելին իմանալու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Psy-ի Gangnam Style-ը YouTube-ում 3,3 մլրդ դիտում ունի։ Սակայն այս ցուցանիշը «խամրում» է Լուիս Ֆոնսիի Despacito երգի ցուցանիշի առաջ՝ 6,3 մլրդ դիտում:
0Comments