Մայիսյան պրեմիերաներ. արժե գնալ կինոթատրոն

Մուլտսերիալներ, մարտաֆիլմեր, արկածային ու նույնիսկ ֆենտզի ժանրի ֆիլմերը շուտով էկրաններին

Ջոն Ուիք 3

Քիանու Ռիվզը շարունակում է մեզ ապացուցել, որ մարտաֆիլմի ժանրը դեռ ակտուալ է։

Սուպերքիլեր Ջոն Ուիքը ասասինների գաղտնի գիլդիայի վարքականոնը խախտելուց հետո ստանում է վտարյալի կարգավիճակ՝ էքսկոմյունիկադո։ Նրա գլխի համար նշանակված է 14 միլիոն դոլար, եւ ամենադաժան պրոֆեսիոնալ մարդասպանների բանակը ողջ աշխարհից նրա դեմ արյունալի որս է սկսում։

Պրեմիերան՝ մայիսի 16-ին։

Պոկեմոն. խուզարկու Պիկաչուն

Զրոյականների մուլտսերիալի էկրանավորումն է, որը ժամանակին նվաճել է ողջ աշխարհի սիրտը։

Պատմությունն սկսվում է էքստրա դասի մասնավոր խուզարկու Հարի Գուդմանի առեղծվածային անհետացմամբ, որը պետք է հետաքննի նրա 21-ամյա որդին՝ Թիմը։ Նրան հետաքննության գործում օգնություն է ցուցաբերում հոր նախկին գործընկերը՝ խուզարկու պակեմոն Պիկաչուն։ Թիմն ու Պիկաչուն միավորում են ջանքերը այս խրթին պատմության հետաքրքիր հետաքննությունում։

Էկրաններին է մայիսի 16-ից։ 

Ալադին

Դիսնեյը շարունակում է փորփրել մեր մանկությունը. դե, ինչ, տեսնենք, թե ինչ դուրս կգա դրանից։

Երիտասարդ գողը՝ Ալադին անունով, ցանկանում է արքայազն դառնալ, որպեսզի ամուսնանա արքայադուստր Ժասմինի հետ։ Մինչդեռ Ագրաբայի վեզիր Ջաֆարը ցանկանում է զավթել Ագրաբայի իշխանությունը, իսկ դրա համար նա փորձում է ստանալ կախարդական լամպը, որը պահվում է հրաշքների քարայրում, որի մուտքը թույլատրված է միայն նրան, ում անվանում են «տաշված ադամանդ», եւ այդ մարդը ոչ այլ ոք է, քան ինքը՝ Ալադինը։

Դիտեք կինոթատրոններում մայիսի 23-ից։

Վառվիր, վառվիր պայծառ

Ֆիլմի հիմքում Սուպերմենի Երկիր գալստյան հայեցակարգն է, բայց նա դա անում է, այսպես ասենք, մեր իրականությունում։  Իսկ ինչ կլինի, եթե Երկրի վրա կործանված այլմոլորակային երեխան, որը գերունակություններ ունի, մարդկության համար հերոս դառնալու փոխարեն լինի մի շատ ավելի չարագույժ մեկը։

Էկրաններին է մայիսի 23-ից։

Գոձիլա 2. հրեշների արքան

Այս անգամ ամենակարող Գոձիլայի դեմ հանդես են գալիս Մոտրան, Ռոդանը եւ ուլտիմատիվ կայձյուն՝ եռագլուխ հրեշ Քինգ Գիդորան։ Երբ այս վաղեմի սուպերգիշատիչները, որոնք ժամանակի ընթացքում վերածվել են կիսամոռացված առասպելների, նորից են հառնում, որպեսզի գոտեմարտեն, մարդկությանը մնում է մի կողմ քաշվել եւ փորձել չզոհվել։

Պրեմիերան՝ մայիսի 30-ին։

 

 

 

 

Հաճելի կինոդիտում