Հայտնի հոգեբան Նատալյա Գրեյսն իր գրքում պատմել է դեպի հաջողություն տանող օրենքների մասին:
- Պերֆեկցիոնիզմի օրենքը:
Պետք է ամեն ինչ անել լավագույն կերպով: Քանի որ ժամանակն անդառնալի ու անլցնելի ռեսուրս է, պետք է աշխատանքի վրա ժամանակը ծախսել առավելագույն արդյունավետությամբ:
- Փուլայնության օրենքը:
Մարդու տրամադրությունը կախված է արտաքին շատ գործոններից: Արդյոք նորմալ քնե՞լ եք, որքա՞ն եք կերել, աշխատանքում խնդիրներ ունեցե՞լ եք, թե՞ ոչ, և այլն: Եվ շատերը թերագնահատում են իրենց տրամադրության վրա արտաքին գործոնների ազդեցությունը: Պետք է սովորել աշխատել դրա հետ ու հասկանալ, որ դա սոսկ փուլ է:
- Ճիշտ արարքների օրենքը:
Եթե մարդը ճիշտ է գործում, ապա նրա կյանքն օրեցօր ավելի լավն է դառնում:
- Հատուցման օրենքը:
Մարդն այս կյանքում ամեն ինչի համար ստիպված է վճարել:
- Հոգևոր լիմֆայի օրենքը:
Պետք է սովորել վերականգնել սեփական ուժերը: Ահա մի քանի եղանակ`
– ֆիզիկական հանգիստ` քուն, լոգանք, մերսում:
– ֆիզիկական վարժություններ:
– աղոթք:
- Զամբյուղի ու գնդակի օրենքը:
Մտքերը գնդակներ են, գլուխները` զամբյուղներ: Եթե համառորեն մտածես ինչ-որ բանի մասին, ուղեղի զամբյուղները սկսում են որսալ առատորեն թռչող գնդակները:
- Զրոյացման օրենքը:
Ուղեղը զրոյացման կարիք ունի, շրջան, երբ նա հանգստանում է, չի ընկալում ինֆորմացիան ու վերականգնվում է:
- Մանրուքների ցուցադրականության օրենքը:
Ինչպես մարդն իրեն դրսևորում է մանրուքներում, այնպիսին էլ նա կա:
- Տաղանդի նկատմամբ բևեռային ռեակցիայի օրենքը:
Տաղանդավոր մարդիկ միշտ բևեռային ռեակցիաներ են հարուցում` կամ հիացմունք, կամ ատելություն: Եթե դուք տաղանդավոր եք, չարժե հույս ունենալ, որ ձեզ բոլորը պիտի սիրեն: Թշնամիներ միշտ էլ կլինեն:
- Նյութի օրենքը:
Ինչքան շատ մարդն իրեր ունի, այնքան շատ ժամանակ է նա վատնելու դրանց ծառայելու համար: Դեն նետեք անպետք իրերը` չտրվելով դրանց հետ կապված հիշողություններին:
- Հագուստից հոգնելու օրենքը:
Արագ հանգստանալու համար փոխեք հագուստները, անգամ, եթե թվում է, թե հագուստը կարգին վիճակում է:
- Ընդհանուր հիշողության օրենքը:
Մարդկանց միմյանց հետ ամենաշատը կապում են ընդհանուր իրադարձությունները:
- Ազդեցության օրենքը:
Շրջապատը շատ բանի վրա է ազդում: Մենք վերածվում ենք նրանց, ովքեր մեր կողքին են, և շատ ավելի քիչ ենք նրանց վերափոխում ու մեզ նմանեցնում:
- Լավ հարաբերությունների օրենքը:
Ոչ այնքան ազդեցիկ մարդու հետ լավ հարաբերություններ ունենալն ավելի արդյունավետ է, քան ավելի բարձր դիրք ունեցողի հետ մակերեսային ծանոթությունը:
- Պահի օրենքը:
Եթե զգում ես, որ պետք է ինչ-որ բան անել, արա, զանգիր, խոսիր, մոտեցիր:
- Մոլախոտի օրենքը:
Մոլախոտն ավելի կենսունակ է, քան օգտակար բույսը: Նույն կերպ է և մարդկանց հետ:
- Հրաշքի օրենքը:
Եթե գոնե ինչ-որ բան անես, հրաշքը կարող է տեղի ունենալ:
- Պրոբլեմը հավասար է խնդրի օրենքը:
Պրոբլեմն ընդամենը խնդիր է, որը պետք է լուծել:
- Չարդարացված սպասումների օրենքը:
Դուք կյանքից կստանաք այն, ինչ սպասում եք: Սպասեք լավին ու գործեք:
- Ընդհանուր սանձի օրենքը:
Մի սանձի տակ 2 ձիեր կարող են տեղից շարժել 15 տոննա բեռ, իսկ ահա նրանցից յուրաքանչյուրը` միայն 3 տոննա: Համաձայնեցված գործեք:
0Comments