Եթե քնելուց 1-2 ժամ առաջ ցնցուղ ընդունել, դա կարող է զգալիորեն բարելավել քնի որակը, պարզել են Տեխասի համալսարանի մասնագետները:
EurekAlert!-ում մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ գիտնականները ամփոփել են 5322 հետազոտություններ, որոնք նվիրված էին ցնցուղ կամ լոգանք ընդունելու եւ քնի որակի միջեւ կապին, հայտնում է news.am-ը:
Պարզվել է, որ լոգանք ընդունելն իսկապես օգնում է ավելի լավ քնել, իսկ քնի բարելավման համար օպտիմալ ջերմաստիճան է 40-42 աստիճան Ցելիսիուսը:
Եթե նման ջերմաստիճանի ցնցուղ կամ լոգանք ընդունել, դա կարող է օգնել սովորականից 10 րոպե շուտ քնել:
Գիտնականները բացատրում են, որ մարմնի ջերմաստիճանը, ինչպես եւ քունը, կարգավորվում են օրական ռիթմերով:
Օրվա երկրորդ կեսին ,միջին վիճակագրական մարդու մարմնի ջերամստիճանը 1-1,5 աստիճան Ցելսիուսով ավելի բարձր է, քան քնած ժամանակ, երբ ջերմաստիճանը իջնում է նվազագույն աստիճանի:
Քնելուց մեկ ժամ առաջ մարմնի ջերմաստիճանը նվազում է 025-.5 աստիճանով եւ շարունակում է նվազել՝ հասնելով ամենացածր մակարդակին քնի ուշ փուլի սկզբում: Արթնանալուց առաջ մարմնի ջերմաստիճանը սկսում է բարձրանալ:
Տաք լոգանքը, ըստ գիտնականների, խթանում է արյան շրջանառությունը: Դրա համար քնելուց 1-2 ժամ առաջ ցնցուղ ընդունելը օգնում կարգավորել օրական ռիթմերը եւ հետեւաբար նաեւ քունը:
0Comments