Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ դեկտեմբերի 1-ին, բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 35 քաղաքացի։
Ոստիկանությունից հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել էին Մաշտոցի պողոտան, որի ընթացքում էլ բերման էին ենթարկվել։
0Comments