Ստեփանակերտի հրապարակի բազմահազարանոց հանրահավաքն ամփոփվեց Արցախի ժողովրդի կոչ-ուղերձով՝ համայն հայությանն ու աշխարհին.
«Դեկտեմբերի 12-ից սկսած՝ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ. ավելի քան 120 հազար մարդ հայտնվել է ծանր կացության մեջ՝ զրկված լինելով ազատ տեղաշարժի, կենսական հնարավորություններից:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքի նորմերն ու 2020թ. եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:
Արցախը՝ արտաքին աշխարհին կապող հաղորդակցությունը պետք է առանց նախապայմանների ու անհապաղ վերականգնվի ու պայմաններ ստեղծվեն դրա հետագա անխափան գործունեությունն ապահովելու համար»:
0Comments