Google-ը ներկայացրել է բժիշկների «անընթեռնելի» ձեռագիրը թարգմանելու գործառույթ

Մանրամասներ

1

Google ընկերությունը մտադիր է մեկընդմիշտ լուծել բժիշկների դժվար, իսկ երբեմն անընթեռնելի ձեռագրի խնդիրը՝ ներկայացնելով «խզբզոցները» հասկանալի տեքստի թարգմանելու գործառույթը։ Այս մասին հայտնում է TechCrunch պորտալը։

Իր ամենամյա կոնֆերանսում ՏՏ ոլորտի «հսկան» հայտարարել է, որ նոր գործառույթը կդառնա ներկայում որոնման համակարգում ներդրված Google Lens ծառայության մի մասը:

Աղբյուրը մանրամասնում է, որ հիվանդը կկարողանա լուսանկարել բժշկի նշանակած դեղատոմսը, իսկ արհեստական ինտելեկտը «կպարզի», թե ինչ տեսակի դեղամիջոցներ են նշանակվել։ Նման թարգմանչի ներդրման համար Google-ը սերտորեն համագործակցել է աշխարհի տարբեր երկրների դեղագործների հետ:Առայժմ այս գործառույթն աշխատում է միայն հինդի լեզվով, քանի որ Հնդկաստանին է բաժին ընկնում Google Lens-ի օգտատերերի ամենամեծ թիվը:

Այնուամենայնիվ, ընկերությունը նախատեսում է ընդլայնել թարգմանչի աշխարհագրությունը՝ ավելացնելով անգլերեն և եվրոպական այլ լեզուներ, այդ թվում՝ ռուսերեն։