Ուկրաինայի զինված ուժերը գործողություններ են իրականացնում Ռուսաստանի տարածքում

Մանրամասներ
ա

Ուկրաինայի զինված ուժերը տարբեր միջոցների կիրառմամբ գործողություններ են իրականացնում Ռուսաստանի տարածքում։ Այս մասին BILD-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։ Նրա խոսքով, այդ գործողությունները շատ բարդ են և պահանջում են լուրջ նախապատրաստություն, քանի որ ռուսական ռազմական օբյեկտները լավ են պաշտպանված։

«Մեր թիրախները բացառապես ռուսական զինված ուժերի ռազմական օբյեկտներն են, որտեղից հարձակումներ են իրականացվում Ուկրաինայի վրա՝ ներառյալ նյութատեխնիկական ապահովման կենտրոնները, հրամանատարական կետերը կամ կայազորները՝ մեծ թվով զինվորներով», – ընդգծել է Սկիբիցկին։