Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնել էր, որ մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։
«Ես մեկնում եմ Պրահա և քառակողմ հանդիպում է նախատեսված իմ և Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի միջև։ Նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ։ Եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն սրանք, և այդ հանդիպումները խաղաղության օրակարգի քննարկման մեջ են տեղավորվում»,–ասել է Փաշինյանը, հավելելով, որ Պրահայից մեկնելու է Սանկտ Պետերբուրգ։
Պրահայում մեկնարկել են Շառլ Միշելի և Ալիևի բանակցությունները
Մանրամասներ
0Comments