«Մենք մեր 200 հերոսներին փոխանակել ենք Մեդվեդչուկի հետ, որն արդեն բոլոր հնարավոր ցուցմունքները տվել է հետաքննությանը։ Իսկ «Ազովստալի» հրամանատարներից 5-ին՝ 55 ռուս գերիների հետ, որոնք մեզ համար ոչ մի հետաքրքրություն չունեն»,-ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Հավելենք, որ փոխանակումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջնորդությամբ։
«Թուրքիայի միջնորդությամբ ձեռք բերված ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը կարևոր քայլ է պատերազմի դադարեցման ճանապարհին»,-հավելել է Էրդողանը։



0Comments