Բայդենից հետո Շոլցը ևս պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Մանրամասներ
շոլց գերմանիա

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտպանել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարությունում իր աղբյուրին։

ՆԱՏՕ-ի ներկայիս ղեկավար Յենս Ստոլտենբերգը համապատասխան պաշտոնը ստացել է 2014թ։ Սպասվում է, որ նրա լիազորությունների ժամկետը կլրանա այս տարվա հոկտեմբերին։

Երեք անանուն դիվանագետների խոսքով ՝ ներկա պահին Ռյուտեի թեկնածությանը հավանություն է տվել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ շուրջ 20 երկիր:

Այնուամենայնիվ, գործակալության մեկ այլ աղբյուր նախազգուշացրել է, որ ռազմական դաշինքը դեռևս վերջնական համաձայնության չի եկել այդ հարցի շուրջ և ցանկացած պահի կարող է նոր ֆավորիտ հայտնվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: