Շվեյցարիայում զույգը խոշոր գումարով ծրար է գտել և վերադարձրել տիրոջը

Մանրամասներ

Շվեյցարական Մարտինի կոմունայի փողոցում  մի զույգ թոշակառուի կորցրած խոշոր գումարով ծրար է գտել և վերադարձրել տիրոջը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Տարեց տղամարդը բանկից հանել է 20000 շվեյցարական ֆրանկ: Շուտով նա պարզել է, որ իր գրպանից բացակայում է գումարով ծրարը։ Տղամարդը ենթադրել է, որ ինքը գրպանահատների զոհ է դարձել։

Ծրարը փողոցում գտել է մի զույգ. Տղամարդու հասցեն նշված է եղել դուրսբերման չեկի վրա, իսկ գումարը հայտնաբերողներին հաջողվել է գտնել դրա տիրոջ հետքը:

Տղամարդը ծրարը գտածներին որպես պարգև տվել է 500 ֆրանկ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքի բնակիչներից մեկը գտել ու վերադարձրել է Հարիբոյից 4,6 մլն եվրո արժողությամբ չեկը և պարգևատրվել վեց փաթեթ մարմելադով։ Այդպիսի վարձատրությունը տղամարդուն այնքան էլ մեծահոգի չի թվացել։