Երևանի կենտրոնում անշարժ գույքի միջին շուկայական գները 14.4 տոկոսով աճել են

Մանրամասներ
ա

Երևանի կենտրոն վարչական շրջանում անշարժ գույքի մեկ քառակուսի մետրի միջին շուկայական գինը 2022-ի հոկտեմբերին 760500 դրամ է կազմել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կադաստրի կոմիտեի տվյալներից։

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճը 14.4% է, 2021-ի հոկտեմբերին արժեքը 665 հազար դրամ է եղել։ Իսկ այս տարվա սեպտեմբերի նկատմամբ աճը կազմել է 1.4%, անշարժ գույքի միջին շուկայական գները Երևանի կենտրոնում մեկ քառակուսի մետրի համար եղել են 750 հազար դրամ։