Պարենի հումքային ապրանքների համաշխարհային գները երկրորդ ամիսն անընդմեջ իջնում են: Ինչպես օգոստոսի 5-ին հայտնել է Միավորված ազգերի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ), ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի միջին մեծությունը, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, հուլիսին կազմել է 123,0 կետ, ինչը 1,2 տոկոսով ցածր է, քան հունիսին, բայց 31 տոկոսով բարձր է 2020 թվականի ցուցանիշից։
Նշվում է, որ անկումը կապված է հացահատիկների, ձեթերի, ինչպես նաեւ կաթնամթերքի գների նվազման հետ:
Հացահատիկների գների ինդեքսի մեծությունը նվազելէ 3 տոկոսվ, ինչի պատճառը, մասնավորապես, «եգիպտացորենի համաշխարհային գների 6 տոկոսով» անկումն է «նախորդ ամսվա համեմատությամբ»:
Ըստ որում, ինչպես հայտնել են ՖԱՕ-ում, հուլիսին ցորենի գներն աճել են 1,8 տոկոսով՝ հասնելով առավելագույն մեծության 2014 թվականի կեսերից ի վեր, իսկ բրնձի գները «հասել են երկամյա նվազագույնին»: ՖԱՕ-ի կանթնամթերքի գների ինդեքսը հունիսի համեմատությամբ 2,8 տոկոսով իջել է:
Նշվում է, որ ամենից շատ իջել են յուղազերծ կաթի փոշու, կարագի, անարատ կաթի փոշու եւ պանրի գները: Ձեթերի գների ինդեքսը հասել է հինգ տարվա ընթացքւմ աենացածր մեծության՝ հուլիսին նախորդ ամսվա համեմատությամբ իջնելով 1,4 տոկոսով: Շաքարի գների ինդեքսն անցյալ ամսին աճել է 1,7 տոկոսով, աճը շարունակվում է չորս ամսվա ընթացքում: Մսի համաշխարհային գները հունիսի համեմատությամբ աննշան աճել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
0Comments