Ավտոմեքենաների գները բարձրացել են. Ղազախստանից ավելի շատ գնում են Honda, Toyota, Kia

Մանրամասներ

ա

Շուկայի շարժը էսպես ասած քովիդից հետո սկսում է կրկին անցնել իր բնականոն կյանքին։

Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց մեքենաների առք-վաճառքով զբաղվող Գուրգեն Մանուկյանն՝ անդրադառնալով Հայաստանում մեքենաների առք ու վաճառքի երկրորդային շուկային։

Նա նշեց, որ գնորդների մեծ մասը Ղազախստանից և Ռուսաստանից են։ 

Անդրադառնալով մեքենաների գներին՝ Մանուկյանը նշեց, որ գնային մեծ տարբերություն եղել է փետրվար-մարտ ամիսներին. «Մինչ այդ բավականին իջացրել էին գները, քանի որ մարդիկ հույս չունեին, որ կվաճառեն, ստիպված էին գնացել այդ քայլին»։

Խոսելով մեքենաների մակնիշնեորի հարցում նախընտրություններից՝ նա նշեց. «Ռուսաստանից նախընտրում են հիմնականում Toyota Alphard, Honda Elysion մինիվեններ, մեծ ընտանիք ունեցող անձինք, սեդաններից նախընտրում են Kia Optima, Ղազախստանից կարելի է ասել ամեն տեսակ մեքենա էլ գնում են Toyota Alphard, Toyota Estima, Honda Elysion, Honda Odisey, սեդաններից Mercedes C klass հին թիվ մեքենաներ, Honda, Toyota, Kia»։