Հայաստանում նվազել է տնտեսական ակտիվության ցուցանիշը

Մանրամասներ

ա

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-մարտին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2 տոկոսով, սակայն տարվա երրորդ ամսին՝ մարտին փետրվարի նկատմամբ տնտեսությունն ակտիվացման միտումներ է ցուցաբերել՝ գրանցելով 9.6 տոկոս աճ: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-մարտին նվազել է 3.9 տոկոսով, սակայն 2021-ի մարտին փետրվարի նկատմամբ արձանագրվել է 9.1 տոկոս աճ: Իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-մարտին նվազել է 1 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ

Շինարարության ծավալը մարտին փետրվարի նկատմամբ աճել է 23.5 տոկոսով, իսկ հունվար-մարտի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի համեստ է՝ 4.7 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-մարտին նկատվել է նվազում՝ 5.6 տոկոսով, իսկ մատուցված ծառայությունների ծավալը (առանց առևտրի) նվազել է 8.1 տոկոսով: Այնինչ՝ մարտի ցուցանիշները նույն տարվա նախորդ ամսվա նկատմամբ աճել են 9.5-ական տոկոսով:

2021 թվականի հունվար-մարտին սպառողական գների ինդեքսն աճել է 5.2 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 7.1 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 1.4 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ 4.4 տոկոսով, այնինչ ամսական կտրվածքով՝ մարտին նույն տարվա փետրվարի նկատմամբ արձանագրվել է երկնիշ՝ 12.8 տոկոս աճ: Մարտին փետրվարի նկատմամբ Հայաստանից արտահանումը աճել է 11.6 տոկոսով, իսկ հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ՝ 3.4 տոկոսով: 2021-ի մարտին փետրվարի նկատմամբ Հայաստան ներմուծումն աճել է 13.5 տոկոսով, իսկ հունվար-մարտին 2020-ի նույն ժամանակի համեմատ ցուցանիշը նվազել 8.7 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2021-ի հունվարի-մարտին եղել է 524.14