Մոլդովայում նույնպես ռուսական հրթիռ է ընկել։ Այս մասին Live24.am-ը տեղեկանում է Մոլդովայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունից:
«Մեր ազգային օդային տարածքի խախտումը լիովին անընդունելի է», - հայտարարել է Մոլդովայի ԱԳՆ-ն։
Սև ծովում ռուսական ռազմանավերից արձակված երեք թեւավոր հրթիռներ անցել են Մոլդովայի տարածքով։ Հրթիռներից մեկն ընկել է Նասլավչեա գյուղում։ Վնասվել են մ քանի տների տանիքները, կոտրվել են ապակիներ։ Բարեբախտաբար մարդկային կորուստներ չկան։
Մոլդովայի Հանրապետության օդային տարածքում երեք թեւավոր ռուսական հրթիռների հայտնվելու մասին տեղեկությունը հաստատել է նաև երկրի պաշտպանության նախարարությունը։
0Comments