Դուք ինչ է, չգիտե՞ք մեր դիրքորոշումը. Նստեք Իլհամ Ալիևի հետ և որոշում կայացրեք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին. VIDEO

Մանրամասներ

Համացանցում տեսանյութ է տարածվել ՀԱՊԿ նիստից, որտեղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կոշտ տոնով ասում է. «Դուք մեր առջև երկու հարց եք դրել, առաջինը, կարդում եմ՝ իրադարձությունների գնահատական և ՀԱՊԿ-ի դիրքորոշում...Դուք ինչ է, չգիտե՞ք մեր դիրքորոշումը:

Մենք ուզում ենք, որ հարևան պետությունների միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորվի: Երկրորդ հարցը՝ տվեք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզը: Ի՞նչ ճանապարհային քարտեզ: Ես ձեզ միանգամից կպատասխանեմ, նստեք Իլհամ Ալիևի հետ, եթե անհրաժեշտ է՝ խնդրեք ՌԴ նախագահին ու ընդունեք որոշում:

Այսօր չընդունեք, ավելի վատ կլինի, ինքներդ էլ եք դա հասկանում.... մեզ պետք չէ այս հակամարտությունը»: