Լեհաստանը պատրաստվում է «Կրեմլի կողմից միջուկային կամ քիմիական զենքի պոտենցիալ կիրառմանը»։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Մարչին Օսյեպան, գրում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ կառավարությունը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «կարող է միջուկային կամ քիմիական զենք կիրառել», եւ Լեհաստանը «պետք է պատրաստ լինի բոլոր սցենարներին»։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, վարչապետ Մատեուշ Մորավեցկին, ազգային անվտանգության նախարարը եւ զինված ուժերի ղեկավարները կհանդիպեն՝ քննարկելու Ուկրաինային օգնության տրամադրումն ու պատերազմի ընթացքը, ներառյալ՝ Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»։
Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան ասել է, որ առաջնորդները կքննարկեն ռիսկերն ու հետեւանքները՝ կապված ցանկացած տեսակի միջուկային զենքի կիրառման հետ։
0Comments