ՌԴ ՊՆ-ն հաստատել է վերջին ժամերին համացանցում տարածված տեղեկությունը Բելգորոդի մարզում ուսումնավարժարանում տեղի ունեցած լուրջ միջադեպի մասին. այնտեղ մի քանի զինվորներ կրակ են բացել մյուսների վրա, կան մեծ թվով զոհեր։
Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ԱՊՀ երկրներից մեկի երկու քաղաքացի կրակ են բացել «կամավորների» վրա, որոնք պատրաստվում էին ռազմաճակատ մեկնել։ Հրաձգության արդյունքում զոհվել է 11, վիրավորվել՝ 15 մարդ։ Երկու կրակողներն էլ, ըստ ՊՆ-ի, նույնպես սպանվել են։
Այս հրաձգության մասին վերջին մեկ ժամում հայտնել են ռուսական մի քանի աղբյուրներ։ Սպանվածների թիվը տատանվում է 10-ից 22-ի սահմաններում։
0Comments