ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերջ տալ Ուկրաինայում հակամարտությունը, Կիևը պետք է փոխըմբռնման հասնի Մոսկվայի հետ, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն։ Այս մասին PBS-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։
Էրդողանն ասել է, որ Ուզբեկստանում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում համապարփակ բանակցություններ է վարել Պուտինի հետ, որոնց ընթացքում հասկացել է նրա ձգտումները։ Նա մատնանշեց, որ կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել գերիների փոխանակման շուրջ, մշակվում է գյուղմթերքները շուկաներ մտցնելու հարցը։ «Դրանք, իհարկե, լավ զարգացումներ են, բայց Ուկրաինան պետք է նույն փոխըմբռնման մեջ լինի Ռուսաստանի հետ»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի ցանկությունն այս իրավիճակում «այս կռիվը խաղաղությամբ ավարտելն է»։ «Ես միշտ խնդրել և խորհուրդ եմ տվել դա»:
0Comments