130 մլրդ ֆունտ. Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը սառեցնում է հոսանքի գինը բնակչության համար

Մանրամասներ

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասը իր տնտեսական ծրագրի շրջանակներում նախատեսում է մինչև 130 միլիարդ ֆունտ ստերլինգ հատկացնել գնաճի և էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարելու համար։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ համապատասխան փաստաթղթին հղումով։

Սեպտեմբերի սկզբին Թրուսն ասել էր, որ վարչապետ ընտրվելու դեպքում իր պաշտոնավարման առաջին շաբաթվա ընթացքում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարելու ծրագիր կներկայացնի: Այնուհետև նա նշել է, որ բրիտանական իշխանությունները պետք է «դժվար որոշումներ կայացնեն, որպեսզի մենք ամեն աշուն և ձմեռ չհայտնվենք այս վիճակում»։

Թրասի ծրագրով, միջին բրիտանական ընտանիքի կոմունալ վճարումները չպետք է գերազանցեն 1971 ֆունտը։ Հոկտեմբերի 1-ից երկրում էլեկտրաէներգիան թանկանալու է 80%-ով։