Ռուսաստանը Ղրիմից շտապ էվակուացնում է ինքնաթիռներն ու ուղղաթիռները

Մանրամասներ
ա

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտնել է, որ Ղրիմում մի շարք պայթյուններից հետո ռուսները շտապ տեղափոխում են ինքնաթիռները և ուղղաթիռները թերակղզու խորքերը և Ռուսաստանի օդանավակայաններ։

«Նման ակտիվություն է նկատվել ժամանակավորապես օկուպացված Ղրիմի թերակղզու ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներում, այդ թվում՝ Սակի (օգոստոսի 9) և Գվարդեյսկոյե (օգոստոսի 16) օդանավակայանների տարածքում տեղի ունեցած պայթյուններից հետո»,- ասվում է զեկույցում։ Նշվում է, որ արդեն գրանցվել է առնվազն 24 ինքնաթիռի և 14 ուղղաթիռի թռիչք։

«Թռիչքի ժամանակ հրդեհվել է MIG-31 ինքնաթիռներից մեկը, հավանաբար շարժիչը և նավիգացիոն սարքավորումները», հայտնել են հետախուզական ծառայությունում։

Օգոստոսի 9-ին պայթյուններ են որոտացել Ղրիմի Սակի օդանավակայանում, Ռուսաստանը կորցրել է 9 ինքնաթիռ։ Իսկ օգոստոսի 16-ին պայթյուններ են որոտացել Ջանկոյի մոտ գտնվող զինվորական պահեստում։

Ինչպես ավելի վաղ հայտնել են ուկրաինական զլմ-ները, Ղրիմից խոշոր արտահոսքի պատճառով տեղական վարչակազմը սահմանափակել է Ղրիմի կամրջով երթեւեկությունը։ Ըստ զլմ-ների, ռազմատեխնիկայի հետ Ղրիմից էվակուացվում են ռազմական «էլիտար» մասնագետները։