Ոչ լացելու է, ոչ ծիծաղելու…

Ծրագրի ներկայացման հուզիչ ձև. «մետրոյի մի կայարանը կլինի մոտ ժամանակներումը, երկուսը՝ ավելի հեռու ժամանակներում…»


Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

««Լավ» ծրագիր է, ավելի ստույգ՝ ծրագրի ներկայացման հուզիչ ձև. «մետրոյի մի կայարանը կլինի մոտ ժամանակներումը, երկուսը՝ ավելի հեռու ժամանակներում…», «Մեկ կայարանը կլինի առայժմ, այնուհետեւ երկու…»:
Նախահաշվի հիմքը 85թ. արված հաշվարկն է… Փաստորեն, երբ Մեսչյանը հայտարարում էր երեք կայարանի մասին, նոր նախագծային ու ժամանակային հաշվարկներ չեն արվել… Ոչ լացելու է, ոչ ծիծաղելու… թվական չկա, ժամանակացույց չկա… մոտակա, հեռակա, առայժմ, այնուհետև… Մի խոսքով՝ մոտավորապես, աչքիս ու այսպես շարունակ…
Մենք էլ շտապեցինք ժամանակից շուտ ուրախանալ…»: