Meta-ն բացում է արհեստական բանականության լեզվական մեծ մոդելի հասանելիությունը

Մանրամասներ

1

Meta-ն բացում է լեզվական մեծ մոդելի հասանելիությունը՝ արհեստական բանականության ոլորտում հետազոտություններ անելու համար։

Meta-ն հայտարարել է, որ իր մոդելը 175 միլիարդ չափորոշիչով առաջին լեզվական մոդելն է, որը հասանելի է ԱԲ-ի հետազոտական ավելի լայն համայնքի համար:

«Լեզվի մեծ մոդելները» բնական լեզվի մշակման համակարգեր են, որոնք սովորում են մեծ ծավալի տեքստի վրա եւ կարողանում են պատասխանել ընթերցանության ըմբռնման հարցերին կամ ստեղծել նոր տեքստ:

Մետան հայտնել է, որ Open Pretrained Transformer (OPT-175B) մոդելների թողարկումը կբարելավի հետազոտողների կարողությունը, որպեսզի հասկանան, թե ինչպես են աշխատում մեծ լեզվական մոդելները:

Արհեստական բանականության տեխնոլոգիան, որը մի քանի խոշոր առցանց հարթակների համար հետազոտությունների եւ մշակումների առանցքային ոլորտ է, կարող է հավերժացնել մարդկանց սոցիալական համոզմունքները այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ռասան եւ սեռը: Որոշ հետազոտողներ մտահոգված են այն վնասով, որը կարող է տարածվել մեծ լեզվական մոդելների միջոցով:

Մետան հայտարարել է, որ «հուսով է ավելացնել նման տեխնոլոգիաների էթիկական կողմերը որոշող կարծիքների բազմազանությունը»:

Մոդելին հասանելիությունը կտրամադրվի ակադեմիական հետազոտողներին եւ կառավարության, քաղաքացիական հասարակության ու ակադեմիական կազմակերպությունների, ինչպես նաեւ ոլորտի հետազոտական լաբորատորիաների հետ կապված մարդկանց: