Խորհրդային Միության միակ վերապրած առաջին միջքաղաքային ավտոբուսը` ЗиС-127-ը, վերականգնվել է նախկին Միության հանրապետությունում` Էստոնիայում, որը, կարծես, ամենաքիչը պետք է նոստալգիկ լիներ ԽՍՀՄ-ի հանդեպ:
Այնուամենայնիվ, արվեստը անհամատեղելի է քաղաքականության հետ, և էստոնացի կոլեկցիոներները դա հաջողությամբ ապացուցեցին՝ 2 միլիոն եվրո ներդնելով մեծ երկրի մեծ պատմությունը պահպանելու համար:
Ընդհանուր առմամբ այս ապրանքանիշի 851 ավտոբուս է արտադրվել, իսկ մինչ օրս գոյատևել են միայն չորսը։
ЗиС ապրանքանիշը միակն է՝ 1956 թ-ի «պաշտամունքի ապամոնտաժման» ալիքի վրա գործարանի՝ ЗиЛ վերանվանման պատճառով: Այս ավտոբուսը բազմիցս հայտնվել է սովետական ֆիլմերում՝ որոնցից են «Բենզալցակայանի թագուհին» և «Հավատացեք ինձ, մարդիկ» ֆիլմերը:
ЗиС-127 ավտոբուսի ողջ հմայքին ու յուրահատկությանը ծանոթացեք տեսանյութում և 30 լուսանկարներում․
Ավտոբուսի ներքին հարդարանքը արտաքինից պակաս տպավորիչ չէ․
Վարորդի ընդարձակ և հարմարավետ աշխատխցիկ․
Վարորդից աջ` հետաքրքիր դիզայնով տոմսարկղն է․
Ավտոբուսի սրահի տեսքը՝ ուղևորափոխադրման խցիկի առաջին շարքից․
Տեղադրված փափուկ նստատեղեր, որոնք նման են ինքնաթիռներում տեղադրվող նստատեղերին․
Ավտոբուսը զինված է ЯАЗ-М206Д 180 ձիաուժ դիզելային շարժիչով
Բացի անվադողերից ու կախոցներից՝ ЗиС-127 վերականգնվելուց հետո կրում է իր բոլոր գործարանային մասերն ու աքսեսուարները։
0Comments