Սեպտեմբերի 27-ից այսկողմ պատերազմի հավանականությունը միշտ գրեթե նույնն է եղել, այսինքն՝ շատ բարձր է եղել։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իսկ ի՞նչ են արել ընդդիմադիր խմբակցությունները, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ են ներկայացրել։ Դուք հիմա ինչ-որ ալտերնատիվ նախաձեռնությո՞ւն ունեք, որը մենք մերժել ենք և ՏԻՄ օրե՞նք ենք բերել։ Աստված չանի, եթե պատերազմ է սկսվել, Վանաձորում կամ որևէ այլ համայնքում պիտի ՏԻՄ չլինի՞։ Բա պաշտպանությունը ո՞նց ենք կազմակերպելու։ Ձեր օրակարգը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, այստեղ ոնց կարողանաք քաղաքական շահարկում անել և զուգորդված խոսակցություն Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ։ Կարո՞ղ է ըտենց չէ։ Ընդդիմադիր թևի գերակշիռ մասի խոսքը ինչ-որ զուգադիպությամբ համընկնում է ադրբեջանական բանակի գործողությունների հետ։ Պատգամավորների մեծ մասը օրենսդրական նախաձեռնություն չեն ցուցաբերում, կարո՞ղ է ԱԺ սենյակներն էլ ձեզ պետք չեն։ Այս ի՞նչ տրամաբանության մեջ եք։ Անվտանգության հարցը քանի դեռ լուծված չէ, միշտ էլ լինելու է առաջնային։ Բայց դա չի նշանակում, որ պետությունը չպետք է գործի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
0Comments