
Անհայտ անձը հայտնել է Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ռումբի առկայության մասին: Ինքնաթիռը օդում է, վայրէջքից հետո այն կստուգվի»,- հայտնում է աղբյուրը:
Հիշեցնենք՝ սա վերջին շրջանում արդեն երրորդ դեպքն է, երբ Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվում
0Comments