«Ոսկե անձնագրերի» տրամադրումը մի շարք վատ հետևանքներ կարող է ունենալ

Եվրահանձնաժողովը դատապարտել է դրանց տրամադրման մեխանիզմները

Եվրահանձնաժողովը քննադատել է ներդրումների դիմաց Կիպրոսի կողմից  քաղաքացիության եւ բնակության թույլտվության տրամադրման սխեմաները: Այսպես կոչված «ոսկե անձնագրերի» ձեռքբերման սխեմաներ ունի նաեւ Բուլղարիան եւ Մալթան: Դա հնարավոր է երկրում 1-ից մինչեւ 2 մլն եվրո ներդրում կատարելու դեպքում, գրում է RG-ն:

Եվրոպական հանձնաժողովը կարծում է, որ այս պրակտիկան մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը, հարկերից խուսափելը եւ փողերի լվացումը: Համապատասխան նախազգուշացումներն առկա են Եվրահանձնաժողովի զեկույցի նախագծում:

Reuters-ի տվյալներով, զեկույցում ասվում է, որ բոլոր երեք երկրներում քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրացիների ֆինանսների ստուգման ժամանակ թերություններ են հայտնաբերվել:

Եվրոպական հանձնաժողովը մտադիր է փորձագիտական խումբ ստեղծել, որը նման սխեմաներից առաջացող ռիսկերին հակազդելու միջոցներ կմշակի: