Երկրի կողքով հունվարի 18-ին կանցնի 7482 (1994 PC1) աստղակերպը, որի տրամագիծը կազմում է մոտ 1.1 կմ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հետևում է ՆԱՍԱ-ի՝ հինգշաբթի հրապարակած տվյալներից:
Ինչպես նշվում է, աստղակերպի և Երկրի միջև ամենամոտ հեռավորությունը կկազմի 2 մլն կմ: Այն շարժվելու է ավելի քան 70 000 կմ/ժամ արագությամբ՝ չնայած, որ ամենամոտ հեռավորությամբ գտնվելիս այդ հեռավորությունը մի քանի անգամ գերազանցելու է Երկրից մինչև Լուսին եղած տարածությունը: Երկնային մարմինը սպառնալիք չի ներկայացնում:
7482 (1994 PC1) աստղակերպը բացահայտել է շոտլանդացի աստղագետ Ռոբերտ Մակնոտը 1997 թվականին:
Երկրին ավելի քան 1 կմ տրամագծով աստղակերպ է մոտենում
Իրավիճակ
0Comments