Նեթանյահուի կինը կտուգանվի բյուջեի հաշվին սնունդ պատվիրելու համար

Սառա Նեթանյահուն համաձայնել է պետությանը որպես տուգանք վճարել 55 հազ. շեկել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն, համաձայնել է տուգանք վճարել այն բանի համար, որ բյուջեի միջոցներն օգտագործել է սեփական կարիքները հոգալու նպատակով, հաղորդում է  РИА Новости-ն:

Իսրայելի ղեկավարի կինը բյուջեի հաշվին ռեստորաններից սնունդ է պատվիրել իր ընտանիքի համար: Մոտ մեկ տարի առաջ դատախազությունը Սառա Նեթանյահուի դեմ մեղադրանք էր ներկայացրել խարդախության և վստահության չարաշահման գործով:

Սառա Նեթանյահուն համաձայնել է պետությանը որպես տուգանք վճարել 55 հազ. շեկել (մոտ 15 հազ. դոլար):

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պետական բյուջեի հաշվին Սառա Նեթանյահուն ռեստորաններից մոտ 100 հազ. դոլարի սնունդ է պատվիրել: