Ուկրաինայում մեկ օրվա ընթացքում գրիպի բարդացումներից երկու մարդ է մահացել: Այս մասին հայտնել է Հանրային առողջության կենտրոնի բժիշկ-համաճարակաբան, սուր շնչառական վարակների բաժնի ղեկավար Օքսանա Արտեմչուկը, գրում է korrespondent.net-ը:
Հայտնի է, որ մահացածներից մեկը Ժիտոմիր քաղաքից տարեց տղամարդ է, մյուսը՝ Զապորոժիեից նորածին երեխա:
«Երեխան մեկուկես ամսական էր: Լաբորատոր հետազոտությունները հաստատել են գրիպը: Մահացել է նաև Ժիտոմիրի տարեց բնակիչ», - նշել է Արտեմչուկը:
Նա ընդգծել է, որ բացի այս երկու դեպքից՝ երկրում մինչ այս պահն արձանագրված է գրիպի հետևանքով մահվան 19 դեպք:
Հիշեցնենք, որ օրերս Վրաստանում գրիպի H1N1 վիրուսի («խոզի գրիպ») բարդացման հետևանքով 16 մարդ է մահացել:
Ուկրաինայում շարունակում է H1N1 վիրուսի տարածումը
Մեկ օրում երկու մարդ է մահացել
0Comments