Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ արդյունաբերության նախարարությունը պաշտոնապես արգելել է կենդանիների տեղափոխումը բարձր ջերմաստիճանի ժամանակաշրջանում: Այդ մասին գերատեսչության ղեկավար Դիդիե Գիյոմը հունիսի 27-ին հայտարարել է BFM հեռուստաալիքի եթերում:
«Երեկ ես որոշում եմ ստորագրել կենդանիների, այդ թվում՝ արտահանման համար նախատեսվածների տեղափոխումն արգելելու մասին: Չի կարելի թույլ տալ, որ նրանք այս եղանակին մնան բեռնատարներում ու գնացքների վագոններում»,- ընդգծել է նախարարը:-Նրա խոսքով՝ այս միջոցը կձեռնարկվի «մի քանի օր այս շաբաթվա ընթացքում» եւ, հնարավոր է, հաջորդ շաբաթվա սկզբին, եթե տապը չմեղմանա, գրում է 168.am:
Շոգ եղանակը շաբաթվա սկզբից հաստատվել է Ֆրանսիայի կենտրոնական մասում. իսկ այնուհետեւ նաեւ երկրի ամբողջ տարածքում: Ներկայում Meteo France պետական օդերեւութաբանական ծառայությունը եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ է պահպանում հանրապետության մայրցամաքային մասի 94 դեպարտամենտից 78-ում: Հունիսի 26-ին օդերեւութաբանները հայտնել են հունիսի նոր ջերմաստիճանային ռեկորդի մասին. 34,9 աստիճան է կազմել Ֆրանսիայի միջին ջերմաստիճանը: Վերջին անգամ նման տապ, բայց 0,5 աստիճանով պակաս, գրանցվել է 1952 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
0Comments