Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից մեկնել է Ֆլորիդայում գտնվող «Մար ա Լագո» շքեղ հանգստավայր, որտեղ վերջին անգամ եղել էր 2018թ.՝ Գոհաբանության օրվա առթիվ:
Նախագահը հանգստի է մեկնել ընտանիքի՝ կնոջ, կրտսեր որդու, ավագ դստեր, փեսայի ու թոռների հետ, tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է Daily Mail-ը:
Հայտնի է, որ նախագահական ընտանիքը «Մար ա Լագո»-ում կանցկացնի հանգստյան օրերը: Թրամփը երկուշաբթի պետք է Վաշինգտոն վերադառնա, որպեսզի նախապատրաստվի Կոնգրեսում ամենամյա ելույթին:
Սակայն մինչ վերադարձը Թրամփն իր շքեղ առանձնատանը մեծ խնջույք կկազմակերպի ամերիկյան ֆուտբոլի սուպեր գավաթի եզրափակչի՝ Super Bowl-ի կապակցությամբ:
0Comments