Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին փոխել է ֆինանսների եւ գանձապետարանի նախարարին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը կառավարության պաշտոնական Resmi Gazete տեղեկագրում։
Ավելի վաղ հրաժարականի դիմում ներկայացրած Լյութֆի Էլվանի փոխարեն երկրի ղեկավարը ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակել է Նուրեդին Նեբաթիին, ով գերատեսչության ղեկավարի տեղակալն էր։
Տարեսկզբից թուրքական արժույթն արժեզրկվել է 70 տոկոսով, ինչը վերջին տարիներին դրա արժեքի ամենամեծ անկումներից էր։ Հունվարին մեկ դոլարի դիմաց տալիս էին մոտ 73 լիրա։ Անցյալ շաբաթ լիրան հատեց մեկ դոլարի դիմաց 13 լիրայի արգելքը՝ անկման բոլոր ժամանակների ռեկորդ սահմանելով:
Չորեքշաբթի օրվա անկայունության գագաթնակետին փոխարժեքը բարձրացավ մեկ դոլարի դիմաց 13.88 լիրայի մակարդակին։ Այն բանից հետո, երբ ԿԲ-ն տեղեկացրեց միջամտության մասին, լիրան դոլարի նկատմամբ փոքր-ինչ իջավ` հասնելով 12.7 լիրայի։
0Comments